Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

«Մեր պատմությունը մեզ ասում է՝ մի՛ կրկնեք ինձ»

«Մեր պատմությունը մեզ ասում է՝ մի՛ կրկնեք ինձ»
19.10.2025 | 14:28

Այսօր (18․10․2025 թ․) Նիկոլը ևս մեկ խելոք բան է ասել. «մեր պատմությունը մեզ ասում է, մի՛ կրկնեք ինձ»:

Փայլուն միտք, որն իհարկե Նիկոլի սեփականը չէ, որովհետև իրենից առաջ շատերն են դա ասել:

Բայց, որ Նիկոլն է ասում՝ այդ հորդորը դառնում է ավելի աղաղակող և ուշագրավ: Դավադրությունների մեջ հիմնավոր կասկածվող անձը, հայ ժողովրդին խորհուրդ է տալիս չկրկնել պատմության սխալները:

Հայ ժողովրդի նորագույն պատմության մեծագույն սխալը՝ Սերժ Սարգսյանի ազգապահպան իշխանության դեմ դուրս գալն ու Նիկոլի ազգակործան իշխանության հետևից գնալն էր: Այդ պատմական սխալի ամենացայտուն դրսևորումը Նիկոլին ընտրել էր (2019 թ., 2021թ.):

Հիմա նա իր էջում տեսանյութ է հրապարակում և ասում է, «պատմության սխալները չկրկնելու համար՝ պետք է կարդանք մեր պատմությունը»:

Հարգելի հայրենակիցներ, հորդորում եմ ձեզ՝ հետևել Նիկոլի այս խորհրդին: Եթե ձեզ հաղթող, անվտանգ, խաղաղ ու արժանապատիվ պետություն է պետք՝ ուրեմն այլևս երբեք չկրկնեք պատմական սխալը և չքվեարկեք Նիկոլի ՔՊ-ի, կամ նրա նման ապազգային ուժերի օգտին:

Եթե ձեզ պետք է կործանվող, նսեմացվող, օտարի ձեռքի խաղալիք, թուրքական վտանգով աքցանված ու թրքացման հեռանկարով երկիր՝ ուրեմն ձեզ պետք է ընտրել ՔՊ կամ նրա նման մեկին:

Սա է այսօրվա «վարչապետական» խորհրդի հիմնական ուսուցանումը:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1890

Մեկնաբանություններ